13.03.1897 - 27.11.1937
Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, 1897, մարտ 13 (նոր տոմարով՝ մարտ 25), 1937, նոյեմբերի 27),
20-րդ դարի հայ հանճարեղ բանաստեղծ:
Գրական անունը
Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է: Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս: Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա: Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է: Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով:
Ծննդավայր Կարսը
Չարենցը ծնվել է 1897թ-ին Կարսում, այլ տվյալներով` Պարսկաստանի Մակու քաղաքում: Կարսում Չարենցի տունը մինչև օրս կանգուն է: 1915-ին նա զինվորագրվում է Քանաքեռում կազմավորվող հայկական կամավորական խմբերին և որպես սանիտար, նաև որպես կռվող զինվոր հասնում է մինչև Վան: 30ականներին Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի Ռուսաստան, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա: Խաչիկ Դաշտենցին Չարենցը ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում:
Չարենցի ստեղծագործությունների մատենագրությունը
·
Երեք երգ տխրադալուկ աղջկան (բանաստեղծություններ), Ղարս, 1914, 8 էջ:
·
Կապուտաչյա հայրենիք (պոեմ), Թիֆլիս, 1915, 18 էջ:
·
Դանթեական առասպել (պոեմ), Թիֆլիս, 1916, 64 էջ:
·
Ծիածանը (բանաստեղծություններ), Մոսկվա, 1917, 64 էջ:
·
Սոմա (նոր վեդյան պոեմ), Թիֆլիս, 1918, 16 էջ:
·
Ամբոխները խելագարված (պոեմ), Թիֆլիս, 1919, 16 էջ:
·
Բոլորին, բոլորին, բոլորին (երեք ռադիոպոեմ), Երևան, 1920, 24 էջ:
·
Երկերի ժողովածու, հատոր 1, (բանաստեղծություններ), Մոսկվա, 1922, 336 էջ:
·
Երկերի ժողովածու, հատոր 2, (էպիքական պոեմներ), Մոսկվա, 1922, 282 էջ:
·
Պոեզոզուռնա, (բանաստեղծություններ), Մոսկվա, 1922, 32 էջ:
·
Ռոմանս անսեր, Մոսկվա, 1922, 23 էջ:
·
Կապկազ թամաշա (պոեմ), Թիֆլիս, 1923, 46 էջ:
·
Պոեմներ, Կ. Պոլիս, 1923, 239 էջ:
·
Կոմալմանախ (բանաստեղծություններ), Մոսկվա, 1924, 60 էջ:
·
Մաճկալ Սաքոյի պատմությունը (պոեմ), Երևան, Պետհրատ, 1924, 24 էջ:
·
Մաճկալ Սաքոյի պատմությունը, Երևան, Պետհրատ, 1924, 24 էջ:
·
Ստամբոլ (պոեմ), Կ. Պոլիս, 1924, 14 էջ:
·
Երեք փոքրիկ պոեմ «Լենին» շարքից, Բեռլին, 1925, 34 էջ:
·
Մյուր դե Ֆեդերե (կոմունարների պատը Փարիզում, պոեմ), Երևան, Պետհրատ, 1925, 59 էջ:
·
Լենինն ու Ալին, Երևան, Պետհրատ, 1925, 14 էջ:
·
Երկիր Նաիրի (վեպ), Երևան, Պետհրատ, 1926, 223 էջ:
·
Հիշողություններ Երևանի ուղղիչ տնից, Թիֆլիս, 1927, 288 էջ:
·
Ժողովածու պոեմների, Թիֆլիս, 1927, 186 էջ:
·
Ռուբայաթ (քառյակներ), Թիֆլիս, 1927, 45 էջ:
·
Չորս բալլադ, Մոսկվա, 1929, 34 էջ:
·
Էպիքական լուսաբաց, Երևան, Պետհրատ, 1930, 138 էջ:
·
Երկեր, Երևան, Պետհրատ, 1932, 445 էջ:
·
Գիրք ճանապարհի, Երևան, Պետհրատ, 1934, 318 էջ:
·
Բորիս Ձնելաձե: Բալլադ գնդապետ Տոմսոնի, կոմերիտ տղի և գործադուլի մասին, Երևան, Պետհրատ,
1934, 41 էջ:
·
Երկիր Նաիրի, Երևան, Պետհրատ,
1934, 268 էջ:
·
Մաճկալ Սաքոյի պատմությունը, Երևան, Պետհրատ, 1936, 20 էջ:
·
Պոեմներ, Երևան, Պետհրատ, 1936, 243 էջ:
·
Դանթեական առասպել, Բեյրութ, 1945, 48 էջ:
·
Գիրք ճանապարհի (հատընտիր), Հալեպ, տպարան «Անի», 1946, 28 էջ:
·
Գիրք ճանապարհի, Բեյրութ, 1950, 317 էջ:
·
Հատընտիր, Բեյրութ, 1953, 102 էջ:
·
Գիրք ճանապարհի, Հալեպ, տպարան «Արևելք, 1954, 253 էջ:
·
Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ,
1954, 619 էջ:
·
Լենին (պոեմներ և բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1954, 48 էջ:
·
Ամբոխները խելագարված, Բեյրութ, 1954, 16 էջ:
·
Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1955, 484 էջ:
·
Եղիշե Չարենցի ամբողջական գործը, հատոր 1 (բանաստեղծություններ), Բեյրութ, 1955, 432 էջ:
·
Ընտիր երկեր, Երևան, Հայպետհրատ, 1957, 358 էջ:
·
Գրականության մասին (հոդվածներ, նամակներ, ճառեր), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1957, 218 էջ:
·
Գիրք ճանապարհի, Հալեպ, 1959, 254 էջ:
·
Գիրք ճանապարհի, Բեյրութ, 1959, 318 էջ:
·
Խմբապետ Շավարշը, Երևան, Հայպետհրատ, 1961, 26 էջ:
·
Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 1, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1962, 392 էջ:
·
Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 2, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1963, 399 էջ:
·
Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 3, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1964, 375 էջ:
·
Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 5, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1966, 649 էջ:
·
Պոեմներ, Երևան, «Հայաստան», 1966, 184 էջ:
·
Ամբոխները խելագարված, Երևան, «Հայաստան», 1967, 31 էջ:
·
Ես իմ անուշ Հայաստանի (տեքստը հայերեն, ինչպես նաև ԽՍՀՄ ժողովուրդների ու արտասահմանյան 12 լեզուներով), Երևան, «Հայաստան», 1967, 29 էջ:
·
Քնարերգական, արվեստ քերթության, գիրք իմաստության, տաղեր և խորհուրդներ, երգիծական փրկված պատառիկներ, Երևան, «Հայաստան», 1967, 364 էջ:
·
Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 6, Երևան, ՀՍՍՀ ԳԱ,
1967, 804 էջ:
·
Երկերի ժողովածու 6 հատորով, հատոր 4, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1968, 626 էջ:
·
Լենինն ու Ալին, Երևան,«Հայաստան», 1969, 39 էջ:
·
Կոմիտաս (պոեմ), Երևան, «Հայաստան», 1969, 34 էջ:
·
Ես իմ անուշ Հայաստանի...(բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1970, 32 էջ:
·
Ընտիր երկեր, Երևան, «Հայաստան», 1973, 434 էջ:
·
Ամբոխները խելագարված, Երևան, «Հայաստան», 1975, 30 էջ:
·
Բանաստեղծություններ, պոեմներ, բալլադներ, Երևան, «Լույս», 1976, 112 էջ:
·
Երկիր Նաիրի, Երևան, «Սովետական գրող», 1977, 174 էջ:
·
Ընտիր երկեր, Երևան, «Սովետական գրող», 1977, 366 էջ:[5]
·
«Վերջին Խոսք» կյանքի վերջին տարիներին ստեղծված բանաստեղծությունների ընտրանի, Երևան, 2007, «Հայգիտակ», 328 էջ
·
Սերժ Վենտուրինի, Եղիշե Չարենցի, Դանթեական առասպել (1915-1916), գրքի պատրաստումը, թարգմանությունը հայերենից դեպի ֆրանսերեն, վերջաբանը և ծանոթագրությունները Սերժ Վենտուրինիի՝ Եղիսաբեթ Մուրադյանի համագործակցությամբ Éditions L'Harmattan, մատենաշար «Հայ գրարվեստ», n°2, Փարիզ, 10 դեկտեմբերի 2010թ. (ISBN
978-2-296-13174-3). Գիրքը նվիրված է Լիու Քսիաոբոյին
Ֆիլմեր
·
Եղիշե Չարենց, Հայտնի և Անհայտ Էջեր - Սցենարի հեղինակ և ռեժիսոր Լևոն Մկրտչյան, Ֆիլմի տեքստը կարդում է Սոս Սարգսյանը:
Ֆիլմում նկարահանվել են` Արփենիկ Չարենցը, Գևորգ Էմինը, նկարիչ Ռեգինա Ղազարյանը, երգիչ - բանահավաք Հայրիկ Մուրադյանը և իր բանտի ընկեր Մուրադ Ջուլֆիգարովը :Հայկ Վավերագրական Ֆիլմերի Կինոստուդիա - 1987
·
Եղիշե Չարենցի մասին պատմող «Մահվան տեսիլ» գեղարվեստական դրաման նկարահանվել է
2012 թվականին՝ «Ազատություն» ռադիոկայանի կողմից՝ մեծ բանաստեղծի կնոջ՝ Իզաբելլա Չարենցի հուշերի մոտիվներով: Ֆիլմը ցուցադրվել է «Մոսկվա» կինոթատրոնում, դեկտեմբերի
14-ին: Ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան տեղի ունեցավ 2012 թվականի նոյեմբերի 27-ին, Չարենցի մահվան 75
ամյակի օրը՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում:
Ֆիլմի ռեժիսորը եւ պրոդյուսերն է Հրայր Թամրազյանը, սցենարի հեղինակը՝ Գայանե Դանիելյանը, օպերատորը` Լևոն Գրիգորյանը: Ֆիլմի գլխավոր դերերում նկարահանվել են Արա Հարությունյանը (Եղիշե Չարենց), Նարինե Գրիգորյանը (Իզաբելլա Չարենց) եւ Տիգրան Մացակյանը (ՆԿՎԴ-ի քննիչ): Ֆիլմը թարգմանվել է նաեւ ռուսերեն՝ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասանների կատարմամբ:
Չարենցի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
·
Ս. Մարշակ, Գիքորի երազը (փոխադրություն), Երևան, Պետհրատ, 1928, 14 էջ:
·
Նիկոլայ Ագնիվցև, Հեքիաթ կոմինտերնի մասին, Երևան, Պետհրատ, 1929, 12 էջ:
·
Ս. Մարշակ, Գիքորի երազը, Երևան, Պետհրատ, 1929, 16 էջ:
·
Նիկոլայ Ասեև (Օսեև), Գիշերվա ահը, Երևան, Պետհրատ, 1931, 12 էջ:
·
Էրիխ Մարիա Ռեմարկ, Արևմտյան ֆրոնտում անփոփոխ է, Երևան, Պետհրատ, 1932:
·
Մաքսիմ Գորկի, Բանաստեղծություններ և լեգենդներ, Երևան, Պետհրատ, 1934, 111 էջ:
·
Ալեքսանդր Պուշկին, բանաստեղծություններ, հեքիաթներ (գրքի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Չարենցը), Երևան, Պետհրատ, 1936, 176 էջ:
·
Նիկոլայ Նեկրասով, Բանաստեղծություններ (գրքի մեջ մտնող գրքերի մի մասը թարգմանել է Չարենցը), Երևան, Հայպետհրատ, 1962, 108 էջ:
·
Մաքսիմ Գորկի, Բանաստեղծություններ և լեգենդներ, Երևան, Հայպետհրատ, 1963, 112 էջ:
·
Գիքորի երազը (փոխադրություն, ըստ Մարշակի «Գրքույկ գրքույկ մասին» պոեմի), Երևան, «Սովետական գրող», 1976, 10 էջ:
Գրականություն Չարենցի և նրա ստեղծագործության մասին
·
Նորայր Դաբաղյան, Եղիշե Չարենց, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 144 էջ։
·
Հակոբ Սալախյան, Եղիշե Չարենց, Երևան, Հայպետհրատ, 1957, 204 էջ։
·
Արշալույս Բաբայան, Չարենցը Հոկտեմբերի երգիչ, Երևան, ՀՍՍՀ Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, 1958, 37 էջ։
·
Արշալույս Բաբայան, Չարենցը և Հոկտեմբերը, Երևան, «Հայաստան», 1967, 92 էջ։
·
Սուրեն Աղաբաբյան, Եղիշե Չարենց, գիրք 1,
Երևան, ՀՍՍՀ ԳԱ,
1973, 442 էջ։
·
Սուրեն Աղաբաբյան, Եղիշե Չարենց, գիրք 2,
Երևան, ՀՍՍՀ ԳԱ,
1977, 399 էջ։
·
Աշոտ Մարության, Եղիշե Չարենցի չափածոյի լեզուն և ոճը, Երևան, «Սովետական գրող»,
1979, 200 էջ։
·
Գառնիկ Անանյան, Եղիշե Չարենցը և ռուս գրականությունը, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն,
1979, 344 էջ։
·
Գառնիկ Անանյան, Չարենցի հետ, Երևան,1980, 156 էջ։
·
Գառնիկ Անանյան, Եղիշե Չարենց, Երևան,
1987։
·
Հովիկ Չարխչյան, Չարենցի կրակոցը (փաստագրական վեպ), Երևան, «Տիգրան Մեծ»,
2010, 608 էջ։
·
Հենրիկ Էդոյան, Չարենցի պոետիկան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն,
1986, 452 էջ։
·
Գարեգին Բես, Իմ Չարենցը, Երևան, «Սովետական գրող», 1979, 336 էջ։


